Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

«Թայմ աութ»

«Թայմ աութ»
15.01.2016 | 02:05

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ուրախ լուր ուներ գործարարներին։ Գործադիրի երեկվա նիստում որոշվեց հետաձգել տեսչական ստուգումները։ Ինչ խոսք, այս որոշումից հետո գործարարները մի թեթև շունչ կքաշեն, քանի որ ստուգումները նախատեսվում է իրականացնել 2016-ի հուլիսի 1-ից։ Այլ կերպ ասած, 6 ամսով գործարարներին «թայմ աութ» տրվեց։ Հիշեցնենք, որ տեսչական ստուգումներն ուժի մեջ պետք է մտնեին այս տարվա հունվարի 1-ից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ